երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գրիգորյանի, Պապիկյանի, Սիմիդյանի, Հակոբյանի և Աղաջանյանի վերաբերյալ քրգործեր չկան. Դատախազություն

Գրիգորյանի, Պապիկյանի, Սիմիդյանի, Հակոբյանի և Աղաջանյանի վերաբերյալ քրգործեր չկան. Դատախազություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր Քաղաքականություն. «Requiem 7 վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի , պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին : Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»,- գրել է նա:

 

  • Կիսվել: