շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրիգոր Լուսավորիչ փողոցում մեքենան վթարի էր ենթարկվել Վահե Ղազարյանի ավտոշարասյան պատճառո՞վ. Ոստիկանության պարզաբանումը

Գրիգոր Լուսավորիչ փողոցում մեքենան վթարի էր ենթարկվել Վահե Ղազարյանի ավտոշարասյան պատճառո՞վ. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

՛՛Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:

Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի՛՛,-ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: