շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանցիները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու  քաղաքացիական անձանց նկատմամբ, ՄԻՊ

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանցիները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, ՄԻՊ

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու  քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում  կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

  • Կիսվել: