ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավառուի համաձայնությունը

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավառուի համաձայնությունը

ՀՀ ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավառուի համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Դավթյանը:

Դավթյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը: «Օրենքով այսօր որևէ սահմանափակում դրված չէ, և մարդիկ կարողանում են գրավադրված շարժական գույքը  երկրից դուրս հանել, օտարել, իսկ այստեղ խնդիր է առաջանում դրանց վարկերի վերադարձելիության հետ կապված»,-ասաց Դավթյանը:

Այսպիսով` նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Պատգամավորը պարզաբանեց, որ այսինքն, շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ, որ գրավադրված է այդ շարժական գույքը:  «Այսպիսով, իրավունք կունենան սահմանը հատել համաձայնության առկայության պայմաններում»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: