երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգը հնարավորություն կտա առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության

Գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգը հնարավորություն կտա առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջին անգամ գործարկել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը՝ www.e-auctions.am-ը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊՊԳԿ-ն:

«Հարթակը հնարավորություն է տալիս առցանց մասնակցել պետական գույքի աճուրդներին՝ առանց ֆիզիկական ներկայության: Օգտատերերը կարող են իրական ժամանակում առցանց հետևել աճուրդներին, ներկայացնել հայտեր և ստանալ ծանուցումներ թե՛ ընթացքի, թե՛ արդյունքների վերաբերյալ: Հարթակն ապահովում է նաև անվտանգ վճարային համակարգ:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել պետական գույքի կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ հնարավորություն տալով քաղաքացիներին և կազմակերպություններին հեշտորեն մասնակցել աճուրդներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: