շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գործարար Դավիթ Գալստյանը դեռևս չի մեկնաբանում իր նկատմամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը

Գործարար Դավիթ Գալստյանը դեռևս չի մեկնաբանում իր նկատմամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը

Զենքի առևտրով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (պատրոն Դավիթ) դեռևս չի մեկնաբանում Ազգային անվտանգության ծառայությունում իր նկատմամբ հարուցված քրեական գործը:

«Այս պահին նպատակահարմար չենք գտնում որևէ բան մեկնաբանել»,- InfoPort.am-ին հայտնեց Գալստյանի մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:

Նա նաև ասաց, որ Գալստյանը հանրապետությունում է և տեղյակ է հարուցված քրգործից:

Նշենք, որ ըստ «Սիվիլնեթի», ԱԱԾ-ում Գալստյանի առնչությամբ քննվում է չորս գործ, որոնցից մեկով հարուցված է քրգործ, որով գործարարը անցնում է, որպես մեղադրյալ:

«Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք աևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ընդհանուր առմամբ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին. «Ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: