երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Գործ են կարել անհետ կորածների ծնողների վրա, համակարգի 7 ծառայող ցուցմունք է տվել նրանց դեմ. անհետ կորածի հարազատ

Գործ են կարել անհետ կորածների ծնողների վրա, համակարգի 7 ծառայող ցուցմունք է տվել նրանց դեմ. անհետ կորածի հարազատ

Այս պահին դատարանը քննում է անհետ կորածների հարազատների կալանքի հարցը:

Անհետ կորածներից մեկի հարազատը նշել է. ՛՛Գործ են կարել անհետ կորածների ծնողների վրա, համակարգի 7 ծառայող ցուցմունք է տվել նրանց դեմ՛՛:

Նշենք նաև, որ Աջափնյակի դատարանի շենքի դիմաց լրագրողներին հետ զրույցում անհետ կորած զինվորներից մեկի ազգականն ասաց, որ Ապիջան Սարգսյանն ազատության մեջ է, մյուս ձերբակալվածի` Արսեն Ղուկասյանի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Հայտնի է նաև, որ անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը տեղի կունենա այսօր՝ 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում:

Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին:

Թարմացում. «Երբ սկսվել է քաշքշուկը, Արսեն Ղուկասյանը եղել է այլ մուտքի մոտ, մյուս ծնողների հետ մոտեցել են այդ վայր ու տեսել, որ ծնողներին քաշքշում են, մոտեցել է, փորձել բաժանել։ Տեսել է նաեւ, որ ռազմական ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի ծոծրակին, այդ մասին նաեւ հաղորդում ենք տվել։ Հիմա մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել է նրան։ Խուլիգանություն ընդհանրապես չի եղել, անհիմն մեղադրանք է»,– ասել է Արսեն Ղուկասյանի պաշտպանը։

Հայտնի է, որ Ղուկասյանին հիմա կալանքի են տանում:

Մյուս հարազատին՝ Ապիջան Սարգսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին արգելքը։

  • Կիսվել: