ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվա՞ծ են

Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվա՞ծ են

Hraparak.am-ը գրում է, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ երեկ առավոտյան խուզարկություն է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում, ինչից հետո նրանք ձերբակալվել են։

Տեղեկությունը պարզելու համար նախ փորձեցինք կապվել Գորիսի քաղաքապետի, այնուհետև փոխքաղաքապետի հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Մեզ հաջողվեց կապվել Գորիսի քաղաքապետի երկրորդ տեղակալ Իրինա Յոլյանի հետ, ով հավաստիացրեց, որ տեղեկությունը իրականության հետ որևէ կապ չունի: «Դա բացարձակ սուտ է, ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչից ելնելով են նման ապատեղեկատվություն տարածում, բայց ես հիմա պատրաստվում եմ պաշտոնապես հերքել այն»,-ասաց նա՝ դժվարանալով պատասխանել մեր հարցին, թե ինչը կարող էր նման ինֆորմացիայի հիմք հանդիսանալ :

Նշենք, որ Գորիսի մեր աղբյուրը փոխանցեց, որ այսօր ժամը 16. 00-ին մոտակայքում քաղաքապետին քաղաքում տեսել են, ավելին ՝նա այսօր եղել է աշխատավայրում:

  • Կիսվել: