հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետին չեն ձերբակալել. նա հենց այս պահին քաղաքապետարանում է

Գորիսի քաղաքապետին չեն ձերբակալել. նա հենց այս պահին քաղաքապետարանում է

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է իր ձերբակալության և իր տանը խուզարկության մասին լուրերը:

Նա նշել է, որ այժմ էլ գտնվում է աշխատավայրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Առուշ Առուշանյանն ու իր տեղակալը ձերբակալվել են, նրանց տները խուզարկվել են:

InfoPort.am-ի հարցին՝ պարզաբանել այդ լուրերը, ՔԿ-ից պատասխանեցին, որ հարուցված է քրեական գործ՝ Շահադիտական դրդումներով մարդուն ազատությունից ապօրինի զրկելու և Ինքնիրավչություն հոդվածներով, սակայն գործով կարգավիճակ ունեցող չկա։

ՔԿ-ից նաև ասացին, որ գործի շրջանակներում տեղի են ունեցել խուզարկություններ ու հարցաքննություններ։

  • Կիսվել: