հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները սառնարանից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները սառնարանից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 21-ական լիցքավորիչ և մարտկոց, 12 USB լար, 8 ականջակալ, 6 բաժանորդային քարտ:

 

 

  • Կիսվել: