կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը կմնան կալանքի տակ

Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը կմնան կալանքի տակ

Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը կմնան կալանքի տակ։ Այս մասին տեղեկանում ենք Տարոն Մանուկյանի մոր՝ լրագրող Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումից։

Նա նշել է, որ Վերաքննիչ դատարանը ևս մի որոշում կայացրեց, ըստ որի՝ ՛՛արդեն 5 ամիս բողոքի բացակայությամբ Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը մնացին կալանքի տակ՛՛:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

  • Կիսվել: