ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ ոստիկանների բացահայտումը

Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին:
 
«2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին մոտ 80 մետր մալուխ:
 
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը: Նա հունիսի 2-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու խոստովանել, որ պոմպերի հոսանքի մալուխները կտրելու միջոցով գողացել և վաճառել է։
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: