կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը բջջային օպերատորներից մեկի՝ Էրեբունու փողոցի գրասենյակից բջջային հեռախոս են գողացել: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Էրեբունու քրեական հետախույզների արագ արձագանքի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ավանեսովի փողոցի 34-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 5-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվեցին սպիտակ, կիսահալված զանգվածներ և փորձանոթ՝ դեղնավուն հետքերով:
Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը «a PVP» տեսակի թմրամիջոց է: Նա ներկայացվել է քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: