ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գողացել էր Օհանավանի դպրոցի համար նախատեսված շինանյութն ու եվրոպատուհանը

Գողացել էր Օհանավանի դպրոցի համար նախատեսված շինանյութն ու եվրոպատուհանը

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մի քանի դեպք են բացահայտել։ Նախ քրեական հետախույզներն Օհանավան համայնքում ձերբակալել ու բաժին են տեղափոխել օհանավանցի մի տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ հոկտեմբերի կեսերին գողացել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող շինանյութ ու եվրոպատուհան։ Ըստ ընկերության ներկայացուցչի հաղորդման՝ դրանք նախատեսված էին Օհանավանի դպրոցի շինարարական աշխատանքների համար։

Աշտարակի համայնքային ոստիկանները Նոր Երզնկա համայնքում կատարած ստուգայցի ընթացքում բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտ, որոնք, ըստ բնակչի, բերել էր Արցախից։

Բացի այդ, համայնքային ոստիկաններն ու թույլտվության համակարգի ծառայողներն իրականացրել են բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ Աշտարակի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան ու զինամթերք։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: