Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստով հաղորդում է ներկայացվել ՔԿ
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մարմաշեն վանքի վանահայր Տեր Փառեն քահանա Պետրոսյանը զգուշացրել էր՝ հսկելու և հետևելու է ամեն մեկի մուտքն իր հովվության տարածքում գործող որևէ եկեղեցիներ և քննելու ք անձը, հավատքի չափը և քրիստոնեայի կարգավիճակը` ինչ՞ է մտածում, ինչ՞ է շնչում, և ինչ՞ գաղափարներ ունի։ Հայտարարության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի աջակից Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, սադրել, հայհոյել քահանային։