երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Glock 17, թե՞ Glock 21, սա կարևոր հարց է. Մալյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Glock 17, թե՞ Glock 21, սա կարևոր հարց է. Մալյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը՝ վերլուծելով այն լուրը, ըստ որի՝ Գեորգի Կուտոյանի տանը գտնվել է Գլոկ ատրճանակ, որից էլ իրականացվել են կրակոցներ, և որն իրեն նվիրել էր վրացի պաշտոնակիցը:

Մալյանը, մասնավորապես, նշել է. «Բացի այդ 21-ի հրազենային վնասվածքը առնվազն 20 սմ տրամագծով անցք պիտի լիներ: Սովորաբար այդ նախարարների մակարդակում 21 մոդելն են նվիրում...


Հաջորդ հարցը` այո, glock 17-ը վարձու մարդասպանների մոտ ամենաշատ տարածում գտած զենք է: Դեպքի վայրից գտել են 40-ից ավել պարկուճ և մեկ ատրճանակ: Արդյո՞ք մեկ ատրճանակ է «աշխատել» դեպքի ժամանակ:


Հաջորդ հարցը` glock-ը այն բացառիկ ատրճանակներից է, որը ունի ավտոմատ կրակի ռեժիմի հնարավորություն: Այսինքն երկու glock-ից 40 կրակոցը ավտոմատ ռեժիմով կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակում: Պահունակը 19 փամփուշտ: Կրակոցները ավտոմատ ռեժիմով են եղե՞լ:


Հիշեցնեմ, որ Կուտոյանը հետհեղափոխական որևէ քրեական գործով չէր անցնում և ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվությանը, սակայն այդ մասին ավելի ուշ...»:

  • Կիսվել: