հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Մասնավորապես նշել է.

«Հարգելի’ պարոն Քյարամյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:

Պատասխանատու ծառայություն իրականացնելով` Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի հաստատման և ամրապնդման, մինչդատական վարույթում քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:

Վստահ եմ` Ձեր հետևողական աշխատանքի, Քննչական կոմիտեի ծառայակիցների նվիրումի ու ջանասիրության շնորհիվ կկարողանաք լիարժեք իրագործել Սահմանադրությամբ Ձեր կառույցին վերապահված լիազորությունները` մեր երկրում օրինականության հաստատման, պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, անփորձանք ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության:

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող՝ Ս.Մեղրյան»:

  • Կիսվել: