երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ 

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

2020 թվականի հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:

Նշենք, որ այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։

  • Կիսվել: