ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ. Դատախազության պահանջը

Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք և դրամական միջոցներ. Դատախազության պահանջը

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք Տավուշի մարզում.
  • 4 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն.
  • 181 միլիոն 770 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 108 միլիոն 883 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

  • Կիսվել: