ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ  գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում.
  • 1 կառուցապատման իրավունք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ:

  • Կիսվել: