շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցին

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը 2024 թվականի նոյեմբերի 22-23-ին որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված մրցույթ-դատախաղին մասնակցելու հայտ են ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի 9 թիմեր:

Եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցել են «ԵՊՀ-1» և «ԵՊՀ-2» թիմերը:

Ժյուրիի որոշմամբ՝ հաղթող է ճանաչվել «ԵՊՀ-2» թիմը: Հաղթող թիմը բացի գավաթից՝ արժանացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՀՀ դատախազության կողմից սահմանված մրցանակներին:

Ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շնորհակալագրով է պարգևատրվել «ԵՊՀ-1» թիմի ներկայացուցիչ Էդվարդ Մովսիսյանը՝ դատախաղի ընթացքում ներկայացրած լավագույն մեղադրական դիրքորոշման համար:

  • Կիսվել: