շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գիշերային ակումբում խուլիգանության համար երկու կին ու չորս տղամարդ բերման են ենթարկվել

Գիշերային ակումբում խուլիգանության համար երկու կին ու չորս տղամարդ բերման են ենթարկվել

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ալեք Մանուկյան փողոցի ակումբից աղմուկի ձայներ լսելով՝ մոտեցել է ու տեսել արնոտված մարդկանց:

Ահազանգով մեկնած ոստիկանները նշված վայրում նկատել են մի խումբ մարդկանց, որոնք վիճաբանում, հայհոյում և փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց: Չորս տղամարդիկ և երկու կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք: Պարզվել է նրանց ինքնությունը. տղամարդիկ՝ Երևան քաղաքի, կանանցից մեկը՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի, մյուսը՝ Արմավիր քաղաքի բնակիչ էին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

  • Կիսվել: