շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի

Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը, որով մերժվել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Գևորգ Գևորգյանից:

Նշենք, որ ավելի վաղ Կոստանյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, ինչը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան և հենց Վերաքննիչ դատարանում խափանման միջոցի գործով քննության օրերին ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել էր աղմկահարույց փաստաթղթեր առ այն, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ՀՀ իրավապահների պահանջը՝ գտնելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և, դիմել Ինտերպոլի միջազգային ստորաբաժանումներին՝ հորդորելով իրենց տվյալների բազայից հեռացնել Կոստանյանի վերաբերյալ տվյալները։

Թագուհի Թովմասյանի կողմից հայտնած տեղեկությունները քննարկման առարկա են դարձվել Վերաքննիչ քրեական դատարանում՝ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում:

 

  • Կիսվել: