հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գետնանցումում անհայտ անձը 24-ամյա բնակչուհու պարանոցից հափշտակել է ոսկե շղթան և դիմել փախուստի

Գետնանցումում անհայտ անձը 24-ամյա բնակչուհու պարանոցից հափշտակել է ոսկե շղթան և դիմել փախուստի

Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:
Հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: