չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի մաքսակետում

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի մաքսակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ:

Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: