հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գերեզմանոցի հարակից տարածքից բերման է ենթարկվել 4 անձ՝ գողության կասկածանքով

Գերեզմանոցի հարակից տարածքից բերման է ենթարկվել 4 անձ՝ գողության կասկածանքով

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն: Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնը վերցվել է:

 

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: