հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով. փաստաբան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով. փաստաբան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստացել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշումը, համաձայն որի Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման դեմ ներկայացված իրենց բողոքի վերաբերյալ վարույթն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, դատական ակտը կայացվելու է նոյեմբերի 17-ին։

«Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատավոր Հովհաննիսյանը մերժել է բողոքի քննարկումը բանավոր ընթացակարգով անցակցնելու մեր միջնորդությունը՝ այդ կերպ զրկելով Գերասիմ Վարդանյանին հրապարակային դատական նիստի ընթացքում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։

Այնուամենայնիվ հուսով եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կունենա բավականաչափ վճռականություն եւ ազատ կարձակի արդեն 6 ամիս ապօրինի կալանավորված Գերասիմ Վարդանյանին»,– գրել է Բենիկ Գալստյանը։

  • Կիսվել: