հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 

Նախկին համայնքապետին ուղարկված ծանուցագրի համաձայն՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Զարզանդ Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։

 

  • Կիսվել: