հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքում Երևանի բնակչի սպանության գործով 31-ամյա տղամարդ է կալանավորվել

Գեղարքունիքում Երևանի բնակչի սպանության գործով 31-ամյա տղամարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին:

ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: