շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Մայիսի 26-ի գիշերը Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի 38-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Վաղարշապատի բնակիչ 39-ամյա ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել: Հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

  • Կիսվել: