ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազալցակայանի դրամարկղից փող էին գողացել. 3 երիտասարդներից մեկի մոտ թմրանյութ էլ կար

Գազալցակայանի դրամարկղից փող էին գողացել. 3 երիտասարդներից մեկի մոտ թմրանյութ էլ կար

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը, օգտվելով Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի դուռը բաց լինելու հանգամանքից, սեղանի վրայից գողացել էր մոտ 190 000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Սիսիանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են 27 և 30 տարեկան երեք երիտասարդներ:

Իրականացված միջոցառումների շնորհիվ հաղորդումից կես ժամ անց Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում երիտասարդները հայտնաբերվեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին:

Խուզարկությամբ 30-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվեց 0,15 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգված: Բաժնում նա խոստովանեց, որ ինքն է գազալցակայանի դրամարկղից գողացել փողը:

30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

  • Կիսվել: