երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024

Գավառի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին ժամը 14:30-ին բաժին է ներկայացել 33-ամյա Անտոն Դ.-ն:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից,  33-ամյա տղամարդը 2019 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Տյումենի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ավտովթար) մեղադրանքով: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: