ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գավառցի 48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն և կյանքից զրկել․ մանրամասներ (տեսանյութ)

Գավառցի 48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն և կյանքից զրկել․ մանրամասներ (տեսանյութ)

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։

Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին:
Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի Սայադյան փողոցի մի տնից: Նշված տան զննությամբ՝ 1-ին և 2-րդ հարկերում հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 20.00-ի սահմաններում վերոհիշյալ տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գավառցի 48-ամյա տղամարդը դանակահարել էր 31-ամյա երևանցուն, ինչի հետևանքով նա մահացել էր:

48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: