երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր․ խափանման միջոցը փոխվել է

Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր․ խափանման միջոցը փոխվել է

Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է, նա կկարողանա այցելել Եռաբլուր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմին։ Այս մասին pastinfo.am-ին հայտնել է նրա փաստաբան Վահան Հովհանիսյանը՝ նշելով, որ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը:

Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Գալեյանը ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ գործով։

  • Կիսվել: