չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գարեգին Նժդեհի արձանը վանդալիզմի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գարեգին Նժդեհի արձանը վանդալիզմի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Խաչքարների պուրակում պետական գործիչ, ռազմական Գարեգին Նժդեհի եւ Արգենտինայի հրապարակում արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի արձանների պատվանդաններին կատարված օտարագիր գրությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 301-րդ հոդվածի 1-ին մասով (Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը)։

Նշենք նաեւ, որ վանդալիզմը կատարած անձի/անձանց ինքնությունն առայժմ անհայտ է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հուշարձաններից հեռացվել են օտարագիր գրությունները:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից պղծվել էին վերոնշյալ արձանները:

  • Կիսվել: