շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գրավը՝ որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստը հետաձգվել է

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գրավը՝ որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստը հետաձգվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», - ասաց փաստաբանը։

Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության հետ կապված ամբողջությամբ ներկայացրել են, թե՛ իրավական, թե՛ փաստական, թե՛ բարոյական տեսանկյունից:

Դիլբարյանը հավելեց, որ նախաքննության մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել Ծառուկյանի՝ նախաքննությանը խոչընդոտելու հետ կապված, եղել են ընդհանրական մոտեցումներ, թե կուսակցության ղեկավար է, ունի կապեր, ռեսուրսներ և այլն, առարկայական որևէ փաստական տվյալ, որը կարող է վկայակոչել խոչընդոտելու մասին, չկա:

  • Կիսվել: