Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ևս մեկն էլ ձերբակալվել է․ ՔԿ
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հիշեցնենք՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին,մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում:



