հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չի կայացել

Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը չի կայացել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի գործով դատական նիստը չի կայացել: Պատճառը՝ պաշտպանական կողմի  դատարան րչներկայանալն է:

Վերջիններիս պնդմամբ, իրենք պատշաճ ծանուցված չեն եղել:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
 

  • Կիսվել: