երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գագիկ Մ.-ն հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով

Գագիկ Մ.-ն հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, հոկտեմբերի 12-ի Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա Գագիկ Մ.-ին, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: