չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։ 

Դատախազը հանդես է եկել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությամբ՝ նշելով, որ ամբաստանյալն առողջական պատճառներով չի ներկայանում դատական նիստերին, և պաշտպանական կողմն ամեն կերպ անհարկի ձգձգում է դատաքննությունը։

Խաչատրյանը դատարան է ներկայացել անվասայլակով։

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց միջնորդությանը։ Նա նաև կասկած հայտնեց, որ դատախազական լծակները կիրառում են բուժհաստատությունների նկատմամբ ճնշումների և Խաչատրյանի առողջական վիճակի մասին ցանկալի եզրակացություն ստանալու համար։

Սարգսյանը նաև նշեց, որ Գագիկ Խաչատրյանը, 2019թ. գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է ետվիրահատական պարտադիր բուժումը, վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Նա նաև հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունը Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված անգամ կոնսիլիում է հրավիրել և եզրակացություն տվել, որ նրա հիվանդությունը Հայաստանում բուժելը հնարավոր չէ։

  • Կիսվել: