հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ:

«Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոսնիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասաց նա:

  • Կիսվել: