ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը կմնա կալանքի տակ

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Ֆինանսներ նախկին նախարար եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից։

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերաքննիչ դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

 

 

  • Կիսվել: