հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գագիկ Բեգլարյանը 50 միլոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գագիկ Բեգլարյանը 50 միլոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գագիկ Բեգլարյանը 50 միլոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

"Նա ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին",- նշել է Աբրահամյանը։։

  • Կիսվել: