շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Նրա թեկնածութունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 72-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 67, դեմ 5: 

Գագիկ Բարսեղյանը տնտեսագետ-հաշվապահական հաշվառման և ֆինանսների գծով մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու: Մասնագիտական կարողությունների և որակների զարգացման նպատակով արտերկրում մասնակցել է տասնյակ դասընթացների, զբաղվել նաև դասախոսական աշխատանքով:

2002 թվականից աշխատել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ, այնուհետև՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: 2016 թվականի հունվարից Գագիկ Բարսեղյանն ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է, որն ի պաշտոնե ղեկավարում է այդ կառույցը:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- իր ելույթում նշել է Գագիկ Բարսեղյանը:

  • Կիսվել: