շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են ու գումարը գողացել

Ֆրանսիայի հյուպատոսի ճամպրուկի փականը օդանավակայանում կոտրել են ու գումարը գողացել

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը ստացել է ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գրությունը, որ նոյեմբերի 5-ին Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ-Ալեն Կոֆինիեն «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է Եկատերինբուրգ մեկնող «Ռեդ Վինգս» ավիաընկերության 1130 չվերթը սպասարկող գրասեղանի մոտ:

Ըստ նույն աղբյուրի, դեսպանությունը պարզաբանում է, որ Կոֆինիեի մոտ եղել է պայուսակ՝ համակարգչով և ձեռքի ուղեբեռ համարվող ճամպրուկ, իսկ երկրորդ ուղեբեռում եղել է կանխիկ գումար: ՌԴ ժամանելուն պես նա նկատել է, որ ճամպրուկի փականը կոտրված է, իսկ գումարը բացակայում է։

 Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: