ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե թուրք բառն օգտագործում ենք որպես հայհոյանք, դա միանշանակ կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ

Եթե թուրք բառն օգտագործում ենք որպես հայհոյանք, դա միանշանակ կարող է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում․ ՄԻՊ

Երբ մենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց քննադատում ենք և ասում, որ նրանք հայատյաց, էթնիկ ատելության քաղաքականություն են տանում, մենք ինքներս չպետք է այդ օրինակը կրկնենք։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ հանրահավաքները ժամանակ քաղաքական ընդդիմախոսներին թուրք են անվանում: 

՛՛Թուրքի հանդեպ պատմական տարբեր զգացողություններ կարող ենք ունենալ որպես էթնոս, որպես ազգ, պետություն, հասարակություն, բայց նաև ժողովրդավարության պահանջն է, որ էթնիկ ատելությունը որևէ ձևով չդարձնենք մեզ համար սնող, մեզ առաջ տանող ուժ՛՛,-նշեց նա։

Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե՝ եթե ՛՛թուրք՛՛ բառը մենք օգտագործում ենք որպես հայհոյանք, կարո՞ղ է օգտագործվել մեր դեմ միջազգային ատյաններում, ասաց. ՛՛Միանշանակ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանում հիմա ընթացիկ գործ ունենք, որտեղ էթնիկ ատելության հիմքով խտրականության մեղադրանք ենք ներկայացրել Ադրբեջանին։ Ի՞նչ եք կարծում, իրենց կողմից սրանք որպես օրինակներ՝ այս արտահայտությունները, չե՞ն օգտագործվի՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: