շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե չգիտեք՝ տեղեկությունը խուճապ առաջացող է, թե ոչ, դիմեք պարետին. փոխնախարար

Եթե չգիտեք՝ տեղեկությունը խուճապ առաջացող է, թե ոչ, դիմեք պարետին. փոխնախարար

Այսօր ԱԺ արտահերթ նիստում նԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ օրենսդրությունը մի քիչ լղոզված է, եւ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ տեղեկություն իրավունք ունեն տարածել ՀՀ քաղաքացիները արտակարգ դրության պայմաններում։

Նա հավելեց, որ նաեւ հստակ չէ, թե ո՛ր տեղեկատվությունը կարելի է համարել խուճապ առաջացնող, ո՛րը՝ ոչ։ Բացի այդ, եթե մեկը ֆեյսբուքով որեւէ տեղեկատվություն է տեղադրել, մյուսն էլ տարածել է, նրանցից ո՞ր մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Պատասխանելով այս հարցին՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց. «Խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ առաջացնող դեպքերին եւ դա պետք է նաեւ իրական վտանգ առաջացնի։ Միայն այդ դեպքերում կարող են անձինք ենթարկվել պատասխանատվության։ Արտակարգ դրության դեպքում շատ կարեւոր է, որ խուճապային իրավիճակ չստեղծվի եւ դա է պատճառը, որ նման հիմնական իրավունք արտակարգ դրության ռեժիմով սահմանափակվում է»։

Նա նշեց, որ խուճապ առաջացնող տեղեկատվությունը սպառիչ ցանկ չի սահմանում, բայց պետք է նկատի ունենալ, որ օրենքները անհրաժեշտաբար ձեւակերպված են հասկացություններով, որոնք ինքնավար են եւ շատ դեպքերում դրանք ամբողջական հասկացվում են պրակտիկայումԼ

Փոխնախարարը նշեց. «Այն բոլոր դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը՝ ոչ, կարող են խորհրդատվության համար դիմել պարետին եւ ստանալ։ Օրինակ, եթե պաշտոնականից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ այդ դեպքերը կարող են խուճապ առաջացնել։ Օրինակներն այնքան շատ են, որ այս պահին ես չեմ կարող բոլորը ներկայացնել»:

  • Կիսվել: