երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե արգելում են լրագրողի աշխատանքը, ուրեմն՝ թաքցնելու բան ունեն. Թաթոյան

Եթե արգելում են լրագրողի աշխատանքը, ուրեմն՝ թաքցնելու բան ունեն. Թաթոյան

Եթե արգելում են լրագրողի աշխատանքը, ուրեմն՝ թաքցնելու բան ունեն: Անդրադառնալով այսօր լրագրողների՝ ադրբեջանական կողմից վիրավորվելուն՝ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Առաջին պահից սկսած, երբ զինված հարձակումները սկսեցին, ուղեկցվում է  ամբողջ համացանցը ատելության լայնածավալ խոսոքով, սպանության կոչերով՝ էթնիկ հայերի նկատմամբ: Դրանք առանձին օգտատերեր չեն, պետական աջակցություն ունեցող քարոզ է՛՛,-նշեց նա:

Նա հավելեց, որ ՏիկՏոկի ղեկավարությունից կապվել  են իրենց հետ՝ իմանալու համար, թե ինչ ատելության մասին է խոսքը, որի պատճառով ՏիկՏոկն արգելվել է ՀՀ-ում: Թաթոյանն ասաց, որ նրանց կներկայացվեն բոլոր տվյալները: 

 

  • Կիսվել: