հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ես իմ ցավը չեմ ցանկանա նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան

Ես իմ ցավը չեմ ցանկանա նույնիսկ Աշոտ Փաշինյանի մորը. Գայանե Հակոբյան

Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չի ցանկանա ոչ մի մոր, նույնիսկ Աշոտի մորը: Այս մասին այսօր վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործը քննող դատական նիստի ժամանակ հայտարարեց Գայանե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք բառի բուն իմաստով ապրում ենք Եռաբլուրում: Պետք չէ վախենալ Եռաբլուրից, քանի որ այն սրբավայր է, աղոթատեղի է: Իսկ առևանգման ու նմանատիպ բաների համար մարդիկ ավելի համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են պատրաստվում: Այդ օրը ես ուղղակի հանդիպել եմ Աշոտին: Միգուցե էմոցիոնալ ա եղել: Բայց իմացեք, որ ես երբևիցե չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան, ես ինձ նման բան թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից՛՛:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի ՛՛առևանգման գործով՛՛ մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ 

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է  Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ 

Այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։ 

՛՛Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի  (Գայանե Հակոբյանի անձնագրային անուն-ազգանունն է-խմբ․) նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից՛՛- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

 

  • Կիսվել: