երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես գրառումները չեմ մեկնաբանում․ Տիգրան Աթանեսյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

Ես գրառումները չեմ մեկնաբանում․ Տիգրան Աթանեսյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը չմեկնաբանեց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ նշելով, որ դրանում առկա չեն իրավաբանական փաստաթղթեր։

«Ես գրառումները չեմ մեկնաբանում, եթե դրանք չունեն արտահայտում իրավաբանական փաստաթղթերի մեջ։ Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանը կապ չունի ներկայացվածի հետ»,- այս մասին ասել է Տիգրան Աթանեսյանը։

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, թե տվյալներ են ձեռք բերվել, որ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով, ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով:

  • Կիսվել: